«Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության մեջ
Ռուսաստանում դատարանը պետակա դավաճանության մեղադրանք է առաջադրել «Կոմերսանտ» և «Վեդոմոստի» պարբերականների նախկին թղթակից, «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովին:
«Իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275 հոդվածով («Պետական դավաճանություն»): Իր մեղավորությունը նա չի ընդունում»,- tass.ru-ի փոխանցմամբ՝ ասել է վերջինիս փաստաբանը:
Պաշտպանը հայտնել է նաև, որ Սաֆրոնովին ներկայացված մեղադրանքում չի նշվում, որ նա գումար է ստացել չեխական հետախուզությունից, որի հետ կապ ունենալու մեջ են մեղադրում լրագրողին:
«Մեղադրական տեքստում տվյալներ չկան այն մասին, որ Սաֆրոնովը նյութական պարգևատրում է ստացել չեխական հատուկ ծառայություններից, ոչ էլ այն մասին, թե ինչ տեղեկություն է նա փոխանցել, երբ է փոխանցել կամ որևէ այլ հստակեցում»,- հավելել է փաստաբանը: