4451 դիտում
18:21 13-07-2020
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը նվիրված ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը նվիրված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի նիստը հետաձգվել է: Այս մասին [url=https://eadaily.com/ru/news/2020/07/13/odkb-otlozhila-ekstrennoe-zasedanie-v-svyazi-s-eskalaciey-na-yuzhnom-kavkaze]EADaily[/url]-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը հետաձգվել է կազմակերպության անդամ երկրների հետ հավելյալ խորհրդատվություններ անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որպեսզի որոշվի անցկացման ձևաչափը, որում կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»,- պարզաբանել է կազմակերպության ներկայացուցիչը:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/07/13/1159626/]Ավելի վաղ հայտնել էինք[/url], որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ արտակարգ նիստ է հրավիրվում Հայաստանի ու Արդբեջաի միջև առկա լարվածության ֆոնին: Այդ մասին հայտնել էր ՀԱՊԿ մամուլի [url=https://odkb-csto.org/news/news_odkb/generalnyy-sekretar-odkb-stanislav-zas-initsiiroval-ekstrennoe-zasedanie-postoyannogo-soveta-odkb/?fbclid=IwAR01vRCmmJzdFbWdZhOjF2ErfCeR9ZqmKpiKyiTn-QEG7o3WpGJRQMQ-q5k]ծառայությունը[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1210 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան
1189 դիտում
21:59 19-11-2024
Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ
940 դիտում
19:12 19-11-2024
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին