211652_close_icon
views-count4956 դիտում article-date 16:14 13-07-2020

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 12-ին և 14-17-ն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին` հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0751435001594631416822102.jpg[/img] Երևան քաղաքում՝ Հուլիսի 12-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Հուլիսի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/0606711001594631394934081.jpg[/img]

Նմանատիպ նյութեր