4441 դիտում
12:15 13-07-2020
ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ արտակարգ նիստ է հրավիրվում Հայաստանի ու Արդբեջաի միջև առկա լարվածության ֆոնին: Այդ մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի [url=https://odkb-csto.org/news/news_odkb/generalnyy-sekretar-odkb-stanislav-zas-initsiiroval-ekstrennoe-zasedanie-postoyannogo-soveta-odkb/?fbclid=IwAR01vRCmmJzdFbWdZhOjF2ErfCeR9ZqmKpiKyiTn-QEG7o3WpGJRQMQ-q5k]ծառայությունը[/url]։
«Ս.թ. հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած մարտական բախումների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Մշտական խորհրդի հրատապ նիստ է նախաձեռնել»,-ասված է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/07/13/1159617/]Հիշեցնենք[/url], ավելի վաղ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:
Նմանատիպ նյութեր
6800 դիտում
21:35 14-07-2020
ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը
2116 դիտում
14:56 13-09-2022
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ
Այս բաժնից
676 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
691 դիտում
18:45 15-11-2024
Կներկայացվի արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար
592 դիտում
18:43 15-11-2024
Քննարկվել են ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի պահանջներում փոփոխությունների հարցեր