211652_close_icon

Հակառակորդը բավական զգալի կորուստներ ունի. պաշտպանության նախարարը մանրամասներ ներկայացրեց

views-count6239 դիտում article-date 11:46 13-07-2020
Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօրվա կառավարության նիստում մանրամասներ ներկայացրեց երեկ՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանակա սահմանին տեղի ունեցած ռազմական միջադեպից։ «Երեկ՝ ժամը 12.30-ին, մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, որտեղից անհասկանալի պատճառներով զինծառայողներ են դուրս գալիս եւ սկսում են շարժվել դեպի մեր դիրքը: Դիրքը գտնվում է ՀՀ տարածքում, ՀՀ սահմանի վրա: Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, նրանք վերադասին զեկուցելուց հետո ստանում են հրահանգ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ աշխարհագրական դիրքին չտիրապետելու պատճառով, կոչ են անում լքել տարածքը, որն իրականացվում է: Թողնելով ավտոմեքենան, ադրբեջացի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը: Դրանից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետներով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով: Հակառակորդը կրելով կորուստներ՝ նահանջել է»,-ասաց Դ. Տոնոյանը:

Նմանատիպ նյութեր