211652_close_icon
views-count3122 դիտում article-date 11:41 13-07-2020

Վստահեցնում եմ՝ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա արտահերթ նիստի մեկնարկին անդրադաձավ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական միջադեպին: Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, նաև նրա համար, որ դրանք այսօր առավոտյան վերսկսվել են։ «Դրանով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասաց նա: Ըստ վարչապետի՝ հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու գործելաոճի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր