4529 դիտում
16:45 13-12-2019
Արամ Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքները իմ հասցեին, որոնք բացարձակ զրպարտանք են, վստահեցնում եմ, անպատասխան չի մնա և շատ շուտով կհանդիպենք դատարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նորիկ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վաղը ՝ 13.12.2019 դատական նիստ չի կայանա
Բոլորիս համար էլ արդեն պարզ է թե իմ "հորեղբայր" Արամ Սիմոնյանը ինչ նպատակով է ամեն կերպ փորձում հետաձգել նիստերը: Նախորդ նիստին դատավորի համբերության բաժակը լցվեց և դուրս հանեց նրան նիստերի դահլիճից սանկցիա կիրառելով իսկ պատճառը այն էր, որ նա թե մեր թե դատավորի և թե դատախազի հասցեին վիրավորական խոսքեր էր հնչեցնում , մասնավորապես դատախազ Ենոքյանի հասցեին:
Արդեն վաղուց հաստատվել է փորձագետների կողմից, որ մայրս ՝ Ռուզաննա Մկրտչյանը դեպքի օրը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում (Աֆեկտ) , արդեն 2 տարի 4 ամիս է անցել, բայց դեռ ապացույցների հետազոտման փուլին չենք հասել, քանի որ ամեն դատական նիստին նա ամեն հնարավոր և անհնարին տարբերակներով փորձում է հետաձգել նիստերը: Վաղվա նիստը ևս նրա դիմումի համաձայն հետաձգվել է...
Ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ ևս մեկ անգամ կկրկնեմ , խորհուրդ եմ տալիս գալ ինձ հետ խոսել և հարցերի պատասխաններ ստանալ, այլ ոչ թե ինքնահաստատվել լրատվամիջոցներում: Պատրաստ եմ ցանկացած վայրում, ցանկացած ժամին հանդիպել:
Արամ Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքները իմ հասցեին, որոնք բացարձակ զրպարտանք էն, վստահեցնում եմ անպատասխան չի մնա և շատ շուտով կհանդիպենք դատարանում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/27/1073526/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ - հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել էր Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. 1 անձ ձերբակալվել էր, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ: Մեկ անձ ձերբակալվել է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Մ. Սիմոնյանի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 24 Փողոցի, 4 տան բնակիչ,23-ամյա Նորիկ Մանուկի Սիմոնյանը:
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանությունը կատարվել էր տանը, որից հետո կինը տղայի՝ Նորիկի հետ դին կապել էին երկաթե լարերով, այնուհետև պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել և, սպասելով մութն ընկնելուն, այն դուրս էին բերել տանից և բերել Դալարիկ գյուղ, որտեղ էլ ամայի տարածքում շպրտել էին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվել էր նաև սպանվածի կինը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3392 դիտում
11:41 13-07-2020
Վստահեցնում եմ՝ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնա. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1774 դիտում
22:30 26-12-2024
Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ․ tert.am
706 դիտում
22:25 26-12-2024
Արամ Ա Հայրապետը իր օրհնությունն է տվել ազգային-ընկերական ծառայություն մատուցող հաստատություններին
991 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել