211652_close_icon
views-count12569 դիտում article-date 19:23 12-07-2020

Դեռ ԽՍՀՄ տարիներից ոստիկանները հասարակական կարգ են պահպանել լողափներում, որի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, ինչու չէ՝ այդ թվում, որոշ «գիտունիկների» հարազատների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության ՀԿԼ վարչության հեռուստառադիոհաղորդումների թողարկման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Մարտուն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա մեր նախկին ռեպորտաժներից է, որը պատմում է «ջրային ոստիկանության» գործառույթների մասին, ինչպես և լողափներին իրականացվող ծառայության։ Միշտ էլ ոստիկանները հասարակական կարգ են պահպանել լողափներին՝ կանխելով միջադեպերը, թույլ չեն տվել, որ անչափահասներն ու ոչ սթափ վիճակում գտնվող անձինք մոտորոնավակներ վարեն՝ վտանգելով ոչ միայն իրենց, այլև մյուսների (գուցե և ձեր) կյանքն ու առողջությունը։ Այս օրերին ևս նրանք հասրակական կարգ են պահպանում՝ իրականացնելով նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն, ինչը դժվարեցնում է նրանց գործը, բայց բխում է բոլորիս շահերից։ Սա արդեն տարիներով գոյություն ունեցող կարևորագույն ծառայություն է, որը ոմանք "անմտություն" որակեցին ու փորձեցին ցեխ նետել համակարգի ուղղությամբ։ «Սիրելի գիտունիկներ» երեկ հենց այս տղերքի շնորհիվ լողափին ու լճում ոչ մի միջադեպ տեղի չունեցավ։ Եվ նրանք ամեն ինչ անելու են, որ ամեն օր երեկվա նման անմիջադեպ անցնի»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր