Ներքին գործերի նախարարի և ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի խիստ հանձնարարականների հետքերով․ պարեկները հայտնաբերել են մեծ թվով ոչ ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցներ, այդ թվում մարդատար «Գազել»-ներ, փրկվել են հարյուրավոր կյանքեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը փոխանցել է ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզային պարեկային ծառայության գումարտակների հրամանատարին, որ նախարարի խիստ հանձնարարականն է, որ պարեկները պետք է անհանդուրժող լինեն այն վարորդների նկատմամբ, որոնք այս օրերին տեղացած առատ ձյան ժամանակ ավտոմեքենան վարում են ոչ ձմեռային անվադողերով, ինչը ամեն պահին հնարավոր է առաջացնի վթար, այդ թվում ողբերգական։ Ա․ Խուդինյանը իր հսկողության տակ է վերցրել աշխատանքները։ Գաղտնիք չէ, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ Հանրապետությունում սպասվում է առատ ձյուն և բուք և չի բացառվում, որ որոշ ճանշինների փնթի աշխատանքի արդյունքում ճանապարհներից չի հեռացվի ձյունը, այն կպատվի մերկասառույցով, իսկ ոչ ձմեռային անվադողերով երթևեկելը կլինի վտանգավոր երթևեկության բոլոր մասնակիցների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Խուդինյանը թիվ 1 խնդիր է դրել հսկողության տակ առնել քաղաքային, միջմարզային տրանսպորտի վարորդների վարած ավտոմեքենաների վրա, ինչպես նաև բեռնատարների և 2 օրերի ընթացքում պարեկային ծառայությունը հայտնաբերել է մեծ թվով ամառային անվադողերով երթևեկող մարդատար «Գազել»-ներ, ավտոբուսներ, քար ու ավազով բարձված բեռնատարներ, «Ford Transit»-ներ և բոլոր ավտոմեքենաների անվադողերը հատուկ չափման սարքով ստուգվել և մեծ մասում արձանագրվել է խախտում։ Նշված ավտոմեքենաների շահագործումը պարեկների կողմից դադարեցվել է մինչև վարորդները ինքնակամ լուծել են խնդիրը։
Նման ավտոմեքենաների հայտնաբերման աշխատանքներ են կատարել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարակի 2-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, 1-ին դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի և 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Միայն երեք օրերի ընթացքում Կոտայքի պարեկները հայտնաբերել են ժողովրդի լեզվով ասած «քաչալ» անվադողերով երթևեկող մարդատար և բեռնատար «Գազել»-ներ, «ԶԻԼ», «Volvo», «Howo» մակնիշի բեռնատարներ, «Ford Transit»-ներ և նշված բոլոր տրանսպորտային միջոցները երթևեկում էին Կոտայքի մարզի ամենասառցակալած ճանապարհներով ու հենց պարեկների շնորհիվ է, որ կանխվել է հետագա վթարների հավանականությունը, որովհետև վարորդները հենց իրենք էլ էին խոստովանում, որ հնարավոր է էդ մաշված անվադողերով գնային ու փորձանքի գային, այդ թվում մարդատար «Գազել»-ների ուղևորների համար լուրջ վտանգ կառաջացնեին։
Պարեկային ծառայությունը շարունակում է պայքարը ոչ ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ, ինչը առաջին հերթին բխում է վարորդի և ուղևորի շահերից։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։