2833 դիտում
16:58 12-07-2020
Քանի՞ սպանդանոց կա Հայաստանում այս պահին
Այս պահին Հայաստանում կա 53 սպանդանոց։ Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը, որը տեսանյութ է պատրաստել հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթի պարտադիր լինելու մասին։
Այն տնտեսվարողները, ովքեր կցանկանան նախապես նշված վայրերում սպանդանոցներ հիմնել, լիզինգի սկզբնական 20%-ի 15%-ը ֆինանսավորում կստանան Կառավարությունից:
Հիշեցնենք, որ 6 ամիս առաջ այս փոփոխությունը մեծ դիմադրության հանդիպեց անասնապահների շրջանում, որոնք նշում էին, որ սպանանոցները շատ հեռու են իրենց բնակավայրերից, եւ ի նշան բողոքի՝ մի քանի օր շարունակ պարբերաբար ճանապարհներ էին փակում։ Դրանից հետո վարչապետը հայտարարեց, որ պարտադիր պահանջը հետաձգվում է մինչեւ հուլիսի 1-ը՝ պայմանով, որ դրանից հետո այդ թեմային անդրադարձ այլեւս չի լինի։ Անասնաբուժական 5-րդ ձևը պարտադիր էր մնացել միայն մայրաքաղաքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4324 դիտում
20:27 17-01-2020
Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2272 դիտում
14:46 15-02-2015
Վայոց ձորի մարզում սպանդանոց կշահագործվի
1520 դիտում
17:59 28-04-2015
Արագածոտնի մարզում շահագործման է հանձնվել նոր ժամանակակից սպանդանոց
Այս բաժնից
1027 դիտում
20:46 04-05-2024
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան
988 դիտում
20:29 04-05-2024
Բագրատ Սրբազանը պարզերես է անում բոլորիս՝ անկախ քաղաքական հայացքներից. Դավիթ Խաժակյան