211652_close_icon
views-count913 դիտում article-date 20:10 14-10-2026

Արամ Ա. Կաթողիկոսն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Արամ Ա. Կաթողիկոսն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին։

«Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2026-ին, Ն.Ս. Լեւոն ԺԴ. Պապին ուղղած յատուկ նամակով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շուտափոյթ ապաքինում մաղթեց՝ ողջունելէ ետք անոր ունեցած յաջող վիրահատումը։

Հայրապետը յայտնեց նաեւ, որ աղօթող է Աստուծոյ, որպէսզի կատարեալ առողջութիւն պարգեւէ Պապին եւ վերանորոգ կենսունակութեամբ շարունակէ իր հովուապետական առաքելութիւնը»,- իր էջում նշել է Հայրապետը։

Հիշեցնենք, որ Հռոմի պապի մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել։ Նա վիրահատվել է։

Նմանատիպ նյութեր