Գարի Լինեկերը առողջություն է մաղթել Մեծ Բրիտանիայի վարչապետին
Այսօր հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով:
Վարչապետտին իր մաղթանքներ է հղել Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող և BBC-ի փորձագետ Գարի Լինեկերը:
«Վարչապետի թեստը կորոնավիրուսի համա դրական արդյունք է տվել: Ես նրան լավագույնն եմ մաղթում», գրել է Լինեկերն իր թվիթերյան էջում:
Այս պահի դրությամբ Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 11 812 դեպք: 580 մարդ մահացել է: