211652_close_icon
views-count2267 դիտում article-date 17:10 11-07-2020

Արցախի ՊԲ հրամանատարն ընդունել է ծառայողական առաջխաղացման ներկայացված սպաների

Հուլիսի 11-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս այսուհետ ևս աչքի կընկեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ:

Նմանատիպ նյութեր