211652_close_icon
views-count1958 դիտում article-date 16:20 10-07-2020

Ռուսաստանը Ճապոնիային լիակատար խաղաղ պայմանագիր է առաջարկել կնքել

Ռուսաստանը Ճապոնիային առաջարկում է լիարժեք խաղաղ պայմանագիր կնքել, սակայն Տոկիոն դեռ չի շտապում պատասխանել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Interfax-ը։ Լավրովի խոսքով՝ այդ պայմանագիրը պեպք է լինի «ժամանակակից ու լիարժեք»։ «Մենք առաջարկել ենք սկզբունքային հիմքերով համատեղ պայմանագիր կնքել։ Առայժմ մեր ճապոնացի գործընկերները չեն արձագանքում»,-ասել է ՌԴ արտգործնախարարը։ Նշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չի հաջողվում լուծում գտնել Մոսկվայի ու Տոկիոյի միջև առկա տարաձայնությունը. խնդիրը Կուրիլյան կղզիների սեփականության իրավունքն է։

Նմանատիպ նյութեր