2828 դիտում
22:35 09-07-2020
Սերբիայում անկարգությունների հետևանքով տուժել է 118 ոստիկան, ձերբակալվել է 153 քաղաքացի
Սերբիայում երկօրյա անկարգությունների հետևանքով տուժել է 118 ոստիկան, ձերբակալվել է 153 քաղաքացի: Հայտարարել է Սերբիայի ոստիկանության տնօրեն Վլադիմիր Ռեբիչը: Հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները։
«Երկօրյա բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարները վնասվածքներ են հասցրել ոստիկանության 118 աշխատակիցների, որոնք ստացել են բուժօգնություն: Քաղաքացիները բռնության ականատեսն են եղել Բելգրադում, Նովի-Սադում, Նիշում, Կրագուվեացեում: Նման բռնությունն անթույլատրելի է և ոստիկանությունը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի վերջ տա փողոցներում բռնությանը, իսկ օրինախախտները կկանգնեն օրենքի առաջ»,- ասել է Ռեբիչը:
Սերբիայում վերջին երկու օրերի ընթացքում տեղի են ունենում հակակառավարական ցույցեր: [url=https://www.euronews.com/2020/07/08/coronavirus-protesters-attempt-to-storm-parliament-in-serbia-as-lockdown-measures-are-rein]euronews[/url]-ը տեղեկացնում է, որ ցույցերը սկսվել են երեքշաբթի օրը, երբ նախագահ Վույշիչը հայտարարեց, որ շաբաթվա վերջին կվերականգնվեն հակահամաճարակային սահմանափակումների վերաբերյալ նոր միջոցառումները։ Դրանից հետո ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի առջև վանկարկելով՝ «Հրաժարական. Հրաժարական»:
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
18:14 19-10-2014
«Շալկե 04»-ի և «Հերտա»-ի երկրպագուների բախման հետևանքով 12 ոստիկան է տուժել
969 դիտում
12:32 26-12-2014
Բուլղարիայում ավտովթարի հետևանքով 14 ոստիկան է տուժել. կա մեկ զոհ
Այս բաժնից
1174 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
991 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
982 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո