Զոհրաբ Մնացականյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը հեռախոսազրույց են ունեցել
                        Հուլիսի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ` նրա պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Տանյա Ռադոչային Հայաստանում ծավալած գործունեության համար` մաղթելով նրան հաջողություններ իր հետագա աշխատանքում։
ԱԳ Նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ցուցաբերվող հետևողական աջակցությունը արտակարգ դրության ժամանակ՝ պայմանավորված COVID-19 համավարակի տարածման հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

