Լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ
Հունիսի 16-ին ԱԱԾ-ի շենքի մոտ, լրագրողների հետ կապված միջադեպի հանգամանքների ուսումնասիրության վերաբերյալ միջանկյալ գրությամբ տեղեկացել էի, որ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/nazelibaghdasaryan.official/photos/a.523530484786204/968487933623788/?type=3&theater]գրել է[/url] ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
«Այսօր ուղարկված գրության համաձայն՝ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ: Երկուստեք հորդորում եմ՝ լրագրողներին և ոստիկաններին, փոխադարձաբար հարգել միմյանց աշխատանքը»,- գրել է նա, հրապարակելով նաև իրեն հասցեագրված պաշտոնական գրությունը։