Ջորդան Վերետու. Մենք պետք է սովորենք Մխիթարյանի պես խաղացողներից
«Ռոմայի» կիսապաշտպան Ջորդան Վերետուն հիշատակել է թիմակից Հենրիխ Մխիթարյանին՝ Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Պարմայի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/09/1159311/]հաղթանակից [/url]հետո (2:1), որտեղ հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ, իսկ նրա փոխանցումից հետո էլ Վերետուն խփեց հաղթական գնդակը:
«Մենք թիմում մեծ փորձ ունեցող շատ խաղացողներ ունենք։ Միկին, Ջեկոն, Կոլարովը, Ֆացիոն, Պերոտին և այլք։
Մեզ՝ երիտասարդ խաղացողներիս համար, նրանք ահռելի օգնություն են։ Պետք է լսենք նրանց ու սովորենք նրանցից»,- ասել է Վերետուն: