211652_close_icon

Մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ Փաշինյան

views-count451 դիտում article-date 19:15 18-08-2025
Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, նոր Հարավային Կովկասում, բացարձակապես ուրիշ, նոր Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղությունը մեզ համար անծանոթ գիտակցություն և անծանոթ իրողություն է: Այս իրողությունը նշանակում է, որ մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսին է այն և ինչ տեսք ունի:

Սրա մասին մտածելիս է, որ հասկանում ես, որ խաղաղությունն այնպիսի տեսք ու պատվեր կունենա, ինչպիսի տեսք ու պատվեր մենք նրան կհաղորդենք, ինչպիսին այն կկերտենք և կստեղծենք, իհարկե, Ադրբեջանի հետ, ոչ թե միայնակ»,- ասել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր