211652_close_icon
views-count40319 դիտում article-date 15:54 09-07-2020

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու ЗИЛ-ը, ЗИЛ-ն էլ բախվել է ապառաժ քարերին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։39-ի սահմաններում Թալին-Արմավիր ավտոճանապարհի՝ Դաշտադեմ գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ЗИЛ-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել, վարորդն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ է գործել Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արման Մակվետյանն ու Իսահակ Դարբինյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր