106838 դիտում
20:05 03-06-2018
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. «Nissan»-ը բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. գյուղացիները բողոքում են, որ ճանապարհին բացակայում են երթևեկության նշանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ . ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 17:50-ի սահմաններում, «Nissan Tida» մակնիշի 35 RT 517 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 19 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Օպերատիվ է գործել նաև Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Արամ Ղուկասյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Ղամբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ նշված հատվածում երկար տարիներ է՝ բացակայում են ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանները, ու եթե ԽՍՀՄ տարիներին կային նշաններ, ինչի շնորհիվ վարորդն իմանում էր, որ այս հատվածը ոլորանապտույտ է, մեքենան վարելու ընթացքում դանդաղում էր։ Իսկ հիմա «խամ» վարորդները չեն իմանում, ինչն էլ դառնում է վթարների պատճառ։
***
04.06.2018
08։30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ [color=#EF2929]ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները պարզել են, որ ավտոմեքենան վարել է 17-ամյա Դմիտրի Վոլոշինը, ով տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդանոց է տեղափոխվել նաև 15-ամյա Սերգեյ Զադորկինը, ով կեսգիշերն անց գիտակցության չգալով՝ մահացել է։[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+