211652_close_icon
views-count36720 դիտում article-date 11:30 27-04-2024

Երևանում Պարեկային ծառայության ավագ և կրտսեր պարեկները Կիևյան կամրջի վրա կանխել են օտարերկրյա քաղաքացու ինքնասպшնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արմեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Միրզաջանյանը Երևանում կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին մոտ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:

Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, փրկարար-հոգեբանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:  

Տեղում քաղաքացու հետ զրույցի են մտնում ավագ և կրտսեր պարեկները, որոնց հաջողվում է նրան դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո նա տեղափոխվում է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և հնարավոր է՝ դրանք փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքացին օտարերկրացի է, ազգությամբ՝ ռուս:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր