24174 դիտում
12:20 19-06-2022
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 09-ը բախվել է ծառերին, ապա քարերին և գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա. կա վիրավոր. ՖՈԵՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30–ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածից դեպի Փարպի գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա քարերին և գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա:
Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով մոտ 55-60 տարեկան կին է, օպերատիվորեն Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Նրան առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակի ավատ տեսուչներ Նորիկ Թադևոսյան ու Արմեն Զաքարյանը, ովքեր նշված վայրում ծառայություն կատարելիս են եղել և տեսել են գլխիվայր հայտնված ավտոմեքենան, մոտեցել ու վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից:
Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+