211652_close_icon
views-count67259 դիտում article-date 13:08 09-07-2020

Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի գլխավորությամբ հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որով հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելուց հետո «Նեպտունի Համիկի» որդին հեռացել է դեպքի վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի հետ Գ. Հովհաննիսյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ պարզել են հունիսի 30-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելուց հետո՝ ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով է դեպքի վայրից հեռացել Մալաթիայում հայտնի «Նեպտունի Համիկի» որդին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է նաև, որ խուլիգանությանը մասնակցել է նաև Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արման Դավթյանը, և ավտոմքենան, որը Mercedes մակնիշի է եղել, ինքն է վարել, և այդ ավտոմեքենայով է «Նեպտունի Համիկի» որդին հեռացել։ Այնուհետև Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Ի. Մեսրոպյանի գլխավորությամբ կատարում են բացատրական աշխատանքներ, ինչի շնորհիվ Ա. Դավթյանը ներկայանում է ոստիկանության Մալաթիայի բաժին՝ նշված ավտոմեքենայով, որտեղից էլ նրան ոստիկանները ներկայացնում են քննչական բաժին։ Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ Նարեկի անձը պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակն ու մահակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դավթյանը քննիչի որոշմամբ բաց է թողնվել։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/01/1158649/]հայտնել[/url] էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Մուրադյանի որոշմամբ ձերբակալվել էին Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Էդգար Առաքելյանը և Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 23-ամյա Սարգիս Ավետիսյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջիններս ձերբակալվել էին հունիսի 30-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 149 շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում նշված շենքի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել Ս. Ավետիսյանի և Է. Առաքելյանի միջև, ինչպես նաև ոմն Նարեկի։ Վիճաբանության ժամանակ Ս. Ավետիսյանը իր մոտ պահվող մահակի նմանվող առարկայով մի քանի անգամ հարվածել էր Է. Առաքելյանի գլխին, նրան թողնելով անօգնական՝ դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի։ Պարզվել էր նաև, որ Է. Առաքելյանն էլ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ էր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ոմն Նարեկի անձը պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, մահակը և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ աշխատանքները ղեկավարել էին ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանը, քննիչները՝ քննչական բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր