Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ հնչած կրակոցներից հետո Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են «Mercedes»-ը, որով, ըստ օպերատիվ տվյալների, մասնակիցներից մի քանիսը հեռացել էին դեպքի վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում և ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հունիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, կայանված է եղել Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ, որտեղ տեղի էր ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքը, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և հենց նշված ավտոմեքենայով են մասնակիցների մի մասը հեռացել դեպքի վայրից:
Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրաասներ չենք հրապարակում, սակայն ոստիկաններն ու քննիչները արդեն ունեն ենթադրյալ կասկածյալերի շրջանակ, ինչպես նաև գիտեն՝ ինչն է եղել վիճանության, ծեծկռտուքի և կրակոցների պատճառը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ հունիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը Գյումրի քաղաքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:
Ժամանել էին Շիրակի մարզային քրեական վարչության պետ Արսեն Ոսկանյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Ֆիշյանը:
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը վիճաբանություն էր տեղի ունեցել Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում գործող «Գյումրի» հացատան դիմաց, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց էր արձակել և ըստ օպերատիվ տվյալերի՝ 1 հոգի վիրավորում էր ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով:
Շիրակի մարզի քրեական ոստիկանները ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հանրապետությունում գործող բժշկական հաստատություններից պարզել էին, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց, սակայն մեկ այլ օպերատիվ տեղեկությամբ էլ վիրավորները բուժումներ են ստացել տնային պայմաններում:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, և ոստիկաններն էլ արդեն գիտեն մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։