Գլխավոր դատախազությունը արտահերթ բաց մրցույթի անցկացման հնարավորություն ստացավ
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց (85 կողմ) «Դատախազության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Աննա Կարապետյանը, Գլխավոր դատախազությանը արտահերթ բաց մրցույթ անցկացնելու հնարավորություն է ընձեռնվում։
Գործող կարգավորմամբ՝ Գլխավոր դատախազությունը բաց մրցույթ կարող է հայտարարել տարին մեկ անգամ: Պատգամավորներն առաջարկել են անհրաժեշտության դեպքում արտահերթ բաց մրցույթ անցկացնելու հնարավորություն տալ, որը կացնկացվի Գլխավոր դատախազի հանձնարարությամբ:
Փոփոխությունը հնարավորություն կտա բավարար ճկունություն ապահովել դատախազությունն ամբողջ տարվա կտրվածքով անհրաժեշտ կադրերով համալրելու առումով: