211652_close_icon
views-count1535 դիտում article-date 12:13 09-07-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, ընտանեկան բռնության՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, երեխային ծնողից ապօրինի զրկելու, ծեծի, սուտ մատնության ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1-ական անհետ կորած և հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր