211652_close_icon
views-count7491 դիտում article-date 11:29 09-07-2020

Հուլիսի 9-ին զոհվել է Արցախյան պատերազմի նվիրյալ Արկադի Ներսիսյանը

Լրագրող Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայրենի հողի համար ընկածներին մեծ խոնարհում, այո՛, մեծ խոնարհում նրանց թափած արյան, նրանց սխրանքների ու... նրանց զոհաբերած կյանքի համար։ Երիցս փառք... Արկադի Ներսիսյանը Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղից է։ Արցախյան պատերազմի ժամանակ հերոս հայորդին մասնակցել է մի շարք մարտագործողությունների։ Նա զոհվել է 1992֊ի հուլիսի 9֊ին հայրենի գյուղի պաշտպանության ժամանակ, հանգչում է հարազատ գյուղի գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է <Արիության համար> մեդալով։ Այս տարի լրացավ նրա մահվան 28֊րդ տարելիցը։ Ամեն տարի տոն և հիշարժան օրերին, հատկապես այս օրը հերոսի կինը՝ Տիկին Սուսաննան, որդիներ՝ Նվեր ու Նորայր և դուստր՝ Նախշուն Ներսիսյաններն այցելում են հոր գերեզման և ծաղիկներ խոնարհում նրա հիշատակին, միաժամանակ մյուս զոհվածների շիրմաքարերին։ Քաջ նահատակի երեխաներն իրենց հոր արժանի հետնորդներն են՝ հայրենասիրական բարձր ոգով... Ավագ որդին՝ Նվեր Ներսիսյանը ՊԲ փոխգնդապետ է, N զորամասի հրամանատարի տեղակալ։ Նա քաջ զինվորական է, հատկապես իր մարտավարությամբ աչքի է ընկել Ապրիլյան պատերազմում, ով այդ ժամանակ լեգենդար գումարտակի հրամանատարն էր, իսկն իր հոր զավակը... Արկադի Ներսիսյանը հավերժ է մեր սրտերում, ով գիտակցաբար գնաց մահվան ընդառաջ։ Փառք հերոսին... Հավերժ փառք Ազատության և Անկախության համար զոհվածներին...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր