Նա կդառնար 50 տարեկան.ՊԲ-ում կազմակերպվել է արցախյան ազատամարտի նվիրյալ, հերոս Արգամ Հարությունյանի՝ Շոշի Ագոյի հիշատակին նվիրված ցերեկույթ
Այսօր՝ հունվարի 15-ին, լրացել է արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Արգամ Հարությունյանի՝ Շոշի Ագոյի, ծննդյան 50-ամյա տարելիցը:
Այդ առիթով ՊԲ-ի առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկում կազմակերպվել է հերոսի հիշատակին նվիրված ցերեկույթ, որին ներկա էին Արգամ Հարությունյանի հարազատները, հերոսի մարտական ընկեր, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ ու դպրոցականներ:
Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչել են բազմաթիվ ելույթներ, որոնցում անդրադարձ է կատարվել արժանի հայորդու կենսագրությանը, անցած մարտական ուղուն, բնատուր հրամանատարական տաղանդին, հզոր կամքի ուժին ու ենթակաների հանդեպ հոգատարությանը:
Արգամ Հարությունյանի 50-ամյա տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթի ընթացքում հայրենասիրական գեղեցիկ ծրագրով հանդես են եկել հերոսի հարազատ Շոշ գյուցի դպրոցականներն ու ՊԲ-ի <<Ասպետ>> համույթը:
[b]
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]