«Սպարտակի» դարպասապահի կոշիկները գողացել են գնացքում. դեպքը հետաքրքիր շարունակություն է ունեցել
«Սպարտակի» դարպասապահ Ալեքսանդր Սելիխովն իր ինստագրամի էջում հայտնել է, որ գնացքում գողացել են իր կոշիկները:
«Գնում եմ տատիկիս մոտ: Վերևի մահճակալին քնած էի: Երբ 10 րոպե էր մնացել, իջնում եմ և հասկանում, որ իմ....
Բարի գալուստ Օրյոլ», գրել է դարպասապահը:
Մինչդեռ կարճ ժամանակ անց «Սպարտակը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքել է դարպասապահի խոսքերը:
«Այն տեղեկությունը, որ Ալեքսանդր Սելիխովը» լքել է ակումբն ու գտնվում է Օրյոլում, չի համապատասխանում իրականությանը:
Նա գտնվում է թիմի տրամադրության տակ, ամեն օր մարզվում է մնացած խաղացողների հետ:
Ալեքսանդրի ինստագրամում հրապարակված տեսանյութի հեղինակը ինքը չէ», նշված է հայտարարության մեջ: