39395 դիտում
20:26 28-01-2020
«Զվարթնոց» օդանավակայանում գողացել են «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնի մենեջերի «Դոլչե և Գաբանա» արտադրության՝ 300 հազար դրամ արժողության կոշիկները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ Սյունե Զ.-ն և հայտնել, որ հունվարի 25-ին՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել են իրեն պատկանող «Դոլչե և Գաբանա» արտադրության թանկարժեք ՝ 300 հազար դրամ արժողության կոշիկներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում պարզել են, որ կոշիկները գողացել է «Զվարթնոց» օդանավակայանում որպես մաքրուհի աշխատող Ասյա Հ.-ն, ով երեկ՝ հունվարի 27-ին ներկայացել է գծային բաժին և ոստիկաններին հանձնել թանկարժեք կոշիկները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կոշիկների տերը աշխատում է «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնում՝ որպես մենեջեր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16864 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ