21184 դիտում
23:01 07-07-2020
Կորոնավիրուսից մահացած կնոջ ամուսնական մատանին կորել է, աղջիկը պնդում է, որ հիվանդանոցում են գողացել. Tert.am
Երևանի բնակիչ Նազելի Բուռնազյանը, որի մայրը մահացել է կորոնավիրուսից Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում [url=https://www.tert.am/am/news/2020/07/07/Coronavirus/3338799?fbclid=IwAR3JuUhoeCTylKSG64cKT0nvXy-rW1MHrwwAOdOyIu0yXj2P-LFejKI8nL4]Tert.am[/url]-ին ահազանգել է, որ հիվանդանոցից մայրիկի մատանին են գողացել:
«Մայրիկին հունիսի 4-ին շտապօգնության մեքենայով են տարել Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոց, նրա մոտ հայտնաբերվել էր երկկողմանի թոքաբորբ, նա մահացել է հունիսի 5-ի լուսադեմին: Այդ ընթացքում, ճիշտ է, իրեն թույլ էր զգում, բայց անընդհատ կապի մեջ էինք, ինչքան հնարավոր էր հեռախոսով խոսել ենք կամ հաղորդագրություններ ուղարկել: Ասում էր՝ բժիշկներն ասում են, որ վիճակը դեպի լավն է գնում: Հետո զանգում էի՝ տեսնեմ ինպես է, չէր պատասխանում: Առավոտյան զանգեցի հիվանդանոց, մայրիկիս տվյալները նշեցի, ասացին՝ մայրս մահացել է»,- պատմեց նա:
Նա տեղեկացրեց որ ասել են՝ գիշերը միանգամից կտրուկ վիճակը վատացել է ու մահացել է: «Ճիշտն ասած՝ չեմ էլ հավատում, որ մայրս կորոնավիրուսից է մահացել, որվհետև մենք իր հետ առնչվել ու մենք վարակակիր չենք։ Անգամ գնացինք բժշկի, ստուգվեցինք, մեզ մոտ ամեն ինչ լավ է: Մենք առողջական ոչ մի խնդիր չունենք: Անցած տարի էլ է մայրս թոքաբորբով հիվանդացել»,- ասաց նա:
Նազելի Բուռնազյանը հավելեց. «Մայրս հիվանդանոց գնալուց կրել է ականջօղեր և ամուսնական մատանի, երբ իմացանք մահացել է գնացինք հիվանդանոց, երբ վերակենդանացման բաժնի աշխատողն իրերը բերեց, անմիջապես պայուսակը նայեցի, ամեն բան տեղում էր դրամապանակը, հեռախոսը, այն ինչ-որ հետը տարել էր հիվանդանոց, բացի ականջօղերից ու մատանուց: Ես չհավատացի, որ մայրս է մահացել, պահանջեցի դիահերձարանում տեսնեմ: Գնացի դիահրեձարան, այնտեղի աշխատողն ինձ ականջօղերը վերադարձրեց, խնդրեցի մայրիկիս ձեռքրեը բարձրացնի, նայեցի մատանին չկար մատը: Փաստորեն, որ հիվանդանոցում մահացել է, այնտեղ էլ գողությունը կատարվել է, և տեղափոխել են կորոնավիրուսի հետևանքով մահացածների դիահերձարան»:
Ըստ նրա՝ դրանից հետո գնացել է հիվանդանոց, պահանջել, որ տեսախցիկներով գտնեն, ով է գողացել մատանին, սակայն այնտեղ ասել են, որ 5 օրվա տվյալներն են միայն պահվում, հիշողությունը թույլ է․ «Ինձ ասացին՝ գնամ հարցնեմ շտապօգնության այն աշխատակցիներին, որոնք տեղափոխել են մայրիկիս դին: Կոպիտ ասած՝ մեկը մյուսի վրա է գցում: Շտապօգնությունից ինձ ասացին, որ հաստատ իրենց աշխատակիցները չէին կարող գողանալ, քանի որ դիակը հիվանդանոցում հերմետիկ փաթեթավորել են: Ես համոզված եմ, որ հիվանդանոցում են գողացել, տարբեր տեղեր եմ դիմել, դեռ արձագանք չկա»:
Նազելի Բուռնազյանը նշեց, որ ոստիկանություն էլ է դիմել: «Ես անընդհատ զանգահարում եմ, փորձում եմ գնալ ոստիկանություն էլ, բայց իրենք ասում են՝ չէ մի մոտեցեք, մի շաբաթից Ձեզ կզանգահաենք, բայց մեկ շաբաթն արդեն դարձել է երկու շաբաթ ու ոչ մի արձագանք չկա»,- նշեց նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
382 դիտում
21:23 18-03-2024
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև
427 դիտում
20:59 18-03-2024
Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան
403 դիտում
20:28 18-03-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են