1286 դիտում
11:15 07-07-2020
Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ եւ միջնորդություններ են ներկայացրել ՍԴ. փաստաբան
Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ եւ միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արեւիկ Պետրոսյանի եւ Հրայր Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ ամբաստանյալ Ռ․Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ,
Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են Ռ․Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ ընդդիմազերծ շփումների եւ այդ հանգամանքը քողարկելու հիմքերով, ինչպես նաեւ Յ․Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ ընդդիմազերծ շփումների հիմքով,
Իրենց գործին մասնակցող եւ/կամ դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեցող երրորդ անձի կարգավիճակ շնորհելու եւ գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ։
Հիշեցնեմ, որ հիշյալ գործի քննությունը նշանակված է 07.07.2020թ․ ժամը 11:00»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1296 դիտում
22:02 10-03-2015
Ավետիսյանների իրավահաջորդները ներկա են գտնվել համալիր փորձաքննությանը
7430 դիտում
21:18 12-05-2017
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ
5365 դիտում
10:48 15-10-2020
Վարչապետը զինվորական կոչումներ շնորհելու հարցով միջնորդություններ է ներկայացրել
Այս բաժնից
1210 դիտում
21:51 09-05-2024
Կամազը դիտմամբ քշել են ժողովրդի վրա. Բագրատ Սրբազանը հրավիրեց ոստիկաններին տեր կանգնել իրավիճակին. aravot.am
472 դիտում
21:31 09-05-2024
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերեւույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
2278 դիտում
21:19 09-05-2024
Որքա՞ն մարդ է մասնակցում հանրահավաքին․ տեսանյութ՝ թռչնի թռիչքի բարձունքից․ yerevan.today