211652_close_icon
views-count3426 դիտում article-date 23:24 05-07-2020

Սյունիքի մարզում այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրու տարածաշրջանի «Խաչի ձոր» կոչվող տարածքի սարալանջում հուլիսի 5-ին, ժամը 14:27-ին հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 20։43-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք։ Խոշոր հրդեհ է բռնկվել նաև Վայոց ձորի Արենի և Ռինդ համայնքներին հարող սարալանջերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր