211652_close_icon
views-count4674 դիտում article-date 11:08 25-08-2018

Շաղափ և Լանջանիստ գյուղերի մոտակայքում այրվել է մոտ 200 հա խոտածածկ տարածք. ԱԻՆ

Օգոստոսի 24-ին, ժամը 14:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շաղափ գյուղի «Փառքի տարածք» կոչվող հատվածից 500 մ դեպի վերև՝ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում` Ուրծի լեռներով մինչև Սուրբ Կարապետ եկեղեցի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:27-ին, մարվել` 01:28-ին: Այրվել է մոտ 200 հա խոտածածկ տարածք, Վեդի-Լանջառ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ մոտ 2 հա բուսածածկույթ և մասնակի ջերմահարվել է 40 բերքատու ծառ (խնձորենի, սալորենի): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ուրցաձոր, Լանջառ, Շաղափ համայնքների ղեկավարները, մոտ 25 համագյուղացիներ և 32 հրշեջ-փրկարար: [b]ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր