211652_close_icon
views-count4990 դիտում article-date 16:56 05-07-2020

Էրդողանի փեսային ու ընտանիքին սոցցացնում վիրավորելու համար 11 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի ու նրա ընտանիքի վերաբերյալ սոցցանցերում վիրավորական մեկնաբանություններ գրելու համար 11 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է [url=https://www.ermenihaber.am/ru]Eermenihaber[/url]-ը: Որոշ դեպքերում հայհոյանքներ պարունակող վիրավորանքները գրվել էին հունիսի 30-ին «Twitter»ում Ալբայրաքի գրառման մեկնաբանությունների բաժնում։ Այդ գրառմամբ Ալբայրաքը տեղեկացրել էր իր 4-րդ երեխայի լույս աշխարհ գալու մասին։ Հաղորդվում է, որ հետաքննության շրջանակներում պարզվել է վիրավորանքներ գրած 19 օգտատերերի ինքնությունը, որոնցից 11-ին հաջողվել է ձերբակալել։ Տեղի ունեցածը դատապարտել են Թուրքիայի ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Կատարվածին հատուկ տեսաուղերձով անդրադարձել է նաև Էրդողանը՝ տեղեկացրելով. «Նման դեպքերը կանխելու համար Թուրքիայում սոցցանցերի գործունեությունը համակարգող իրավական նորմեր կմշակվեն»։

Նմանատիպ նյութեր