211652_close_icon

Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում ձերբակալվել է 41 մարդ

views-count1924 դիտում article-date 20:18 25-03-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի  ձերբակալումից և կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում շարունակվում են  բողոքի ակցիաներն ու ցույցերը։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել և պարզել, որ Ստամբուլի Սարաչանե այգում ընթացող ցույցերի ժամանակ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի հասցեին։ 

Կատարվածի առնչությամբ  41  կասկածյալ է ձերբակալվել «նախագահին վիրավորելու», «հավաքների և ցույցերի մասին օրենքը խախտելու» և «ոստիկանին դիմադրություն ցույց տալու» մեղադրանքով։

Նմանատիպ նյութեր