211652_close_icon
views-count36300 դիտում article-date 15:56 01-07-2020

Ողբերգական դեպք Երևանում. «Կարմիր բլուր» գերեզմանատան հարևանությամբ էլեկտրական սյան վրա հոսանքահարվել ու մահացել է 40-ամյա էլեկտրոմոնտաժողը

[color=#CC0000]SHAMHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատօվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ասքանազ Ղ-ն էր։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Կարմիր բլուր» գերեզմանատան հարևանությամբ էլեկտրական սյան վրա աշխատանքներ կատարելիս վերջինս հոսանքահարվել և տեղում մահացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքոիմ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչ Մարգարյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Ապարան ԷՑՇ» ՍՊԸ-ում՝ որպես էլեկտրոմոնտաժող։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր