2582 դիտում
16:23 30-09-2014
30-ամյա Ռոմանը «Կարմիր Բլուր» գերեզմանատան տարածքում կնոջ է ծեծի ենթարկել եւ կրակել ճակատին ու ոտքին
30-ամյա Ռոման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ Երևան քաղաքի «Կարմիր Բլուր» գերեզմանատան տարածքում իր կողմից օգտագործվող «Ֆոլցվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի մեջ Լիանա Էդվարդի Պետրոսյանին առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքի և մարմնի տարբեր մասերին: Այնուհետև ավտոմեքենայի սրահի վահանակի վրայից վերցրել է Լ. Պետրոսյանի դրամապանակը, դրա միջից հափշտակել է Լ. Պետրոսյանին պատկանող 10.000 ՀՀ դրամ գումարը և հափշտակված գումարն իր մոտ պահելու համար իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործված առարկայով՝ «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով դիտավորությամբ կրակել է Լ.Պետրոսյանի ճակատին և աջ ոտքին, որից հետո Լ. Պետրոսյանին տեղափոխել է Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտա և հեռացել:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1441 դիտում
22:10 09-01-2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1120 դիտում
21:44 09-01-2025
Հունվարի 1-7-ը հավաքագրվել է 90,990,000 դրամ