211652_close_icon
views-count31167 դիտում article-date 15:29 01-07-2020

Այսօր Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր Արցախի հերոս, ԱՀ և ՀՀ նախկին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ծննդյան տարեդարձն է: Բարի տարեդարձ, պարոն գեներալ-գնդապետ… Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին Շուշի քաղաքում։ 1979 թվականին ավարտել է ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Այնուհետև սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։ [b]Ընտանիք [/b] Սեյրան Օհանյանը ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր։ [b]ԽՍՀՄ զինված ուժեր [/b] Ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։ 1983 թվականին ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ։ 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին։ 1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, 1990 թվականի սեպտեմբերին՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին։ [b]Արցախյան պատերազմ [/b] 1992 թվականի ապրիլին՝ մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին։ 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին։ 1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։ [b]ԼՂՀ ՊԲ-ում ծառայությունը [/b] 1998 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ 1999 թվականի օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար։ 2000 թվականի հունվարին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։ [b]ՀՀ ՊՆ-ում ծառայությունը [/b] ՀՀ նախագահի 2007 թվականին մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2008 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից՝ իր զեկուցագրի համաձայն։ 2008 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 2012 թվականի հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 2013 թվականի ապրիլի 9-ից 20-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ 2013 թվականի ապրիլի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար[6]։ 2014 թվականի ապրիլի 3-ից 15-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ 2014 թվականի ապրիլի 15-ին վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ [b]Առնչությունը ներքաղաքական գործընթացներին [/b] 2008 թվականին-ի մարտի 1 Հիմնական հոդված՝ 2008 թվականին-ի մարտի 1-ի դեպքեր [b]Պարգևներ [/b] Սեյրան Օհանյանն արժանացել է ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ երկրների պարգևների։ [b]Հայաստան [/b] Հայաստան 1995 թվականին շնորհվել է գեներալ-մայորի, Հայաստան 2000 թվականին` գեներալ-լեյտենանտի, Հայաստան 2007 թվականին մայիսին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում։ ՀայաստանՄարտական խաչ, 1-ին աստիճան ՀայաստանՏիգրան Մեծի շքանշան ՀայաստանԴրաստամատ Կանայան մեդալ ՀայաստանՄարշալ Բաղրամյանի մեդալ Հայաստան«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)[10] [b]Արցախ[/b] ԱրցախԱրցախի հերոս (Սեպտեմբեր 1999) ԱրցախՄարտական խաչ, 1-ին աստիճան Արցախ«Հանուն Շուշիի ազատագրման» մեդալ

Նմանատիպ նյութեր