7375 դիտում
14:30 01-07-2020
Շենիկ գյուղի ջրատարից ձկների ապօրինի արդյունահանում՝ զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ ձկներ ապօրինի արդյունահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի 33-ամյա բնակիչը ձկներ ապօրինի արդյունահանելու հարցում նախնական համաձայնության գալով 37-ամյա համագյուղացու հետ, 2020թ․ մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ից 20։00-ն ընկած ժամանակահատվածում, զանգվածային ոչնչացման եղանակ հանդիսացող էլեկտրական հոսանքի գործադրմամբ, վերոհիշյալ մարզի Շենիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարից ապօրինի արդյունահանել են «Կուրի կողակ» տեսակի ձկներ՝ կենդանական աշխարհին պատճառելով զգալի չափերի վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա և 37-ամյա համագյուղացիներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի (ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4694 դիտում
22:32 16-01-2019
Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ
1361 դիտում
17:13 16-08-2022
Հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանում
1303 դիտում
14:21 01-03-2014
Բացահայտված է Զանգու գետում ձկների զանգվածային անկման պատճառը
Այս բաժնից
565 դիտում
20:30 02-05-2024
Տավուշում մարդիկ ձերբակալվել են ոստիկանության ծառայողի պահանջը չկատարելու համար․ ՄԻՊ
559 դիտում
20:15 02-05-2024
ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն