Ձկների զանգվածային անկում Շահվարդ գետում
Մայիսի 16-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում սատկած ձկներ են նկատվել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի հատվածում՝ Շահվարդ գետում, մոտ 100 մ տարածքում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում (մոտ 20 կգ):
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արագածոտնի տարածքային կենտրոնի, ինչպես նաև ՀՀ ԱՆ ԱՊ տեսչության աշխատակիցներ, որոնք գետից փորձանմուշներ են վերցրել:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում առողջապահության և բնապահպանության նախարարությունների պատասխանատուները: