211652_close_icon
views-count8189 դիտում article-date 21:14 30-06-2020

145 կիլոգրամանոց ամերիկացի մենամարտիկը հայտարարել է, որ բռնաբարվել է կնոջ կողմից

Ամերիկացի հայտնի մենամարտիկ Քիտ Լին, որը հանդես է գալիս World Wrestling Entertainment-ում, հայտարարել է, որ բռնաբարության է ենթարկվել մի կնոջ կողմից: 145-կիլոգրամանոց մարզիկի խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ՝ Տեխասում, երբ նա ժամանակ էր անցկացրել կարաոկե-ակումբներից մեկում: Երբ Քիտը կատարել է երգը, նրա սեղաին երիտասարդ և համակրելի աղջիկ է նստել, որը առաջարկել է միասին ժամանակ անցկացնել: Հսկա հրաժարվել է մտերմությունից, սակայն համաձայնվել է հետը մի քանի բաժակ կոկտեյլ խմել: Առավոտյանը մարզիկը հյուրանոցի իր համարում արթնացել է մերկ և չի կարողացել հիշել անցած գիշերվա մանրամասները: Նրա խոսքերով, ինքը շատ է վախեցել և որոշել է այդ միջադեպից հետո խմելը թողնել: «Ես միայն այն եմ հիշում, որ մերկ եմ արթնացել: Նույնսիկ չգիտեմ, դա իմ սեփական համարն էր, թե՝ ոչ: Ես շփոթված էի և խուճապահար վիճակում: Բախտս բերել էր, որ դրամապանակն ու հեռախոսը մոտս էին: Դա կարող է յուրաքանչյուրի հետ պատահել: Դրա համար էլ խմելը թողեցի: Ինձ հարբեցրել էին և բռնաբարել, այսքանը», ասել է մարզիկը: Քիտ Լին WWE-ում հանդես է գալիս 2018 թվականից, նա Հյուս. Ամերիկայի գործող չեմպիոնն է: 2019 թվականի արդյունքներով ամերիկացին արժանացել «Տարվա առաջընթաց» մրցանակին:

Նմանատիպ նյութեր