Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 30-ին, կազմել է 482.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.44 դրամ (նվազել է 3.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 591.71 դրամ (նվազել է 3.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.81 դրամ (նվազել է 0.08 դրամով)։