37983 դիտում
13:35 30-06-2020
Երևանում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Volkswagen-ին և դիմել փախուստի. վերջինս էլ բախվել է Mercedes-ին. կորոնավիրուսով վարակակիրներին ամիսներ շարունակ օգնություն ցուցաբերող 3 բժիշկները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության կրթահամալիրի դիմաց, Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված վիճակում գտնվող Mercedes ML 350 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, ով ոչ միայն վթարային իրավիճակ է ստեղծել Volkswagen-ի վարորդի համար, այլև հարվածել է Volkswagen-ի ձախ կողմի հետևի հատվածին, ինչից հետո Volkswagen-ի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, ստացած հարվածից առաջ է ընթացել և բախվել Mercedes-ին, իսկ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Շահբազյանն ու տեսուչ Գոռ Սարգսյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ատոմ Բաբիկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ձռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարային իրավիճակ ստեղծած, Volkswagen-ին հարվածած ու փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Volkswagen-ի վարորդն ու 2 նրա ուղևորները մասնագիտությամբ բժիշկներ են, վարորդը Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, ամենաթեժ կետերում, զորացրվելուց հետո աշխատում է որպես բժիշկ և իր 2 ուղևորների հետ, ովքեր նույնպես բժշկներ են, բազմաթիվ կյանքեր են փրկել։ Այս օրերին էլ բժշկական օգնություն էին ցուցաբերում կորոնավիրուսով վարակակիրներին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+