Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներից ամենաերիտասարդը եղել է 33 տարեկան, տարեցը՝ 87
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ կատարվել է 109 173 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 736 նոր դեպք և 205 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 139 է: