211652_close_icon
views-count23857 դիտում article-date 23:34 26-06-2020

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում. բերման են ենթարկվել ԱՁ տնօրենն ու անվտանգության 2 աշխատակից

Երեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ին ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում ծեծկռտուք է տեղի ունենում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներով: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ, 32-ամյա Սերոբ Ս.-ի և Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արսեն Հ.-ի միջև, որի ժամանակ Սերոբ Ս.-ն հարվածել է Արսեն Հ.-ի դեմքին, այնուհետև Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Բ.-ին: Ոստիկանները նշված անձանց բերման են ենթարկել Շենգավիթի ոստիկանություն, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերոբ Ս.-ն անհատ ձեռներեց է, իսկ Ասրեն Հ.-ն և Արսեն Բ.-ն աշխատում են «Տավրոս Սեքյուրիթի» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակիցներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր