8348 դիտում
19:46 26-06-2020
Պարետատունն առաջիկայում խստացնելու է հակահամաճարակային կանոնները
Պարետատունը քննարկել է Հայաստանում համաճարակային իրավիճակը և եկել այն եզրակացության, որ չկա այլընտրանք և առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին պարետատան նիստից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քանի դեռ թվերի փոփոխություն չունենք, քանի դեռ հակառակ դինամիկա չենք արձանագրել, պետք է գնանք խստացման կանոններով, ընդ որում՝ այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղությունները ունենալ»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը սկսել են առավել ցայտուն արտահայտվել։
«Գիտեք, որ ունենք քրեական գործ հակահամաճարակային կանոնի խախտման դեպքի առթիվ, երբ դրական ախտորոշմամբ քաղաքացին տաքսի վարելով է զբաղվել, իրավապահներն արձանագրել են և քրեական գործ են հարուցել այդ փաստի կապակցությամբ»,- նշեց Փաշինյանը։
Հայաստանում հունիսի 26-ի ժամը 11: 00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23 247 դեպք, որոնցից 12 149-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 557 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 105046 թեստավորում:
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Նմանատիպ նյութեր
65815 դիտում
12:18 10-07-2020
«Պարետատունն ահազանգ է ստացել, որ Աշոտյան ու Շարմազանովը ալկոգել են խմում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
10007 դիտում
12:23 10-06-2020
Շնորհակալ եմ, եղբայր. Վարչապետը շնորհակալություն է հայտնել հակահամաճարակային կանոնները պահպանող տաքսու վարորդին
Այս բաժնից
304 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
868 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան