Գագիկ Ղազինյանը՝ իշխանական պատգամավորի մասին. «Իր արտահայտություններն իր մակարդակի մասին են խոսում». aravot.am
[url=https://www.aravot.am/2020/06/26/1120145/?fbclid=IwAR1jF-Wx51YznIU6k_A9JY6nyybOoHEwsv7qtITvzV-tS_fzeIKPaYRq-s8]Aravot.am[/url]-ը Երեւանի պետական համալսարանի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած այն հայտարարությանը, որ պետք է «մաղել» անցանկալի դասախոսներին:
«Բնականաբար խիստ բացասական եմ վերաբերվում, ինչի արդյունքն է մեր գիտխորհրդի պահանջը, որպեսզի Երեւանի պետական համալսարանն անպայման արձագանքի, հակառակ դեպքում ստացվում է, որ յուրաքանչյուր մեկը, որ ունի որեւէ իշխանություն, կամ իրեն թվում է, որ ունի իշխանություն, իրեն իրավունք է վերապահում այդ ամբիոնից ինչ-ինչ հայտարարություններ անել: Ընդ որում, այդ ամբիոնի մասին արդեն մի քիչ կասկածանքով եմ ասում՝ հանրապետության թիվ մեկ ամբիոն, որովհետեւ այնպիսի ելույթներ, հայտարարություններ են հնչել, որ նսեմացնում է դրա արժեքը:
Այդ պատգամավորը հայտարարություններ է անում, որոնք ոչ միայն վիրավորում, վարկաբեկում են ամբողջ բուհական համակարգը, որովհետեւ անհասցե են, դրա համար յուրաքանչյուր բուհ, յուրաքանչյուր դասախոս, յուրաքանչյուր ֆակուլտետ կարող է այն իր հասցեին ընդունել: Պետք է լիներ հասցեական, որ այսինչ համալսարանի այսինչ ֆակուլտետի դասախոսը, խոսքը հայտարարության երկրորդ մասի մասին է, որը վերաբերում է ապօրինի գործողություններին, որ իբր օգտվելով իրավիճակից դասախոսները գումար են վերցնում թվանշան նշանակելու համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/06/26/1120145/?fbclid=IwAR1jF-Wx51YznIU6k_A9JY6nyybOoHEwsv7qtITvzV-tS_fzeIKPaYRq-s8]կայքում[/url]։