Էդգար Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Էդգար Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԲԴԽ-38-Ո-88 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է նախագաի հրամանագրում։